«Атмосферная» школа

…թե ինչպես ես հայտնվեցի այս մթնոլորտում…..

Վերապատրաստմանը հայտնվեցի շատ անսպասելի (ինձ համար)…

Մի քանի օր առաջ մենք ընտանիքով կտրականապես որոշեցինք տեղափոխել մեր բալիկին՝ Ալեքսանդրին, այս դպրոց: Եկանք դպրոցը՝ նայելու: Մուտք գործելուց մի քանի րոպե անց, ես (կեսկատակ-կեսլուրջ) հարցրեցի տնօրենին, արդյոք կան թափուր տեղեր՝ (մթնոլորտը շատ հավանեցի): Ու պարզվեց` կան:

Մի քանի օր անց ես եկա վերապատրաստման հիասքանչ Գոհարի մոտ ու հայտնվեցի հրաշալի մարդկանց միջավայրում: Այստեղ մարդիկ խոսում են ժպտալով, հարգանքով, պատրաստ են ջերմ գրկախառնվել, չնայած ծանոթացել են քեզ հետ կես ժամ առաջ, մի խոսքով… ուրիշ մթնոլորտ է:

Մենք միասնական ուժերով բացեցինք բլոգը, սովորեցինք մի քանի տեխնիկական խնդիրներ լուծել, շփվեցինք տարբեր թեմաների շուրջ:

Այնուհետեւ ինձ ուղարկեցին ծանոթանալ երաժիշտների հետ: Սա էմոցիաների մի հրավառություն էր: Բոլորը ոգեւորված պատմում էին իրենց դասընթացների, կազմակերպվող միջոցառումների ու գլխավոր հերոսների՝ աշակերտների մասին: Սենյակում տիրում էր ՙգույնզգույն՚ ու պոլիֆոնիկ ծիծաղ: Խմդրեցին երգեմ… երգեցի:

Վաղուց չէի երգել, ուրախացա:

Ուսուցիչների ոգեւորությունից արագ վարակվեցի ու ես էլ սկսեցի պատկերացնել, թե ինչ հուզիչ համերգ է սպասվում (նրանք քննարկում էի, իսկ ես պատկերացնում): Ժպտերես երաժիշտները հրավիրեցին իրենց հետ երգ սովորելու ու ելույթ ունենալու… սկզբից վախեցա… բա որ չստացվի.. հետո մոռացա ու հաճույքով համաձայնեցի:

Հուսամ` չեն մոռանա, որ հրավիրել են ))):

Դուրս եկա շենքից, դանդաղ գնում էի դեպի կանգառ (գալուց միշտ կորում եմ, գնալն ավելի հեշտ է ստացվում) ու մտածում էի, «ի՞նչ է մթնոլորտը. շե՞նքը, պատե՞րը, գեղեցիկ կահավորած սենյակնե՞րը… ո՛չ, մարդիկ»:

Այնպես որ, այս դպրոցը «մթնոլորտային» (атмосферные) մարդկանց տուն է:

Оставьте комментарий